Լիլիթ Մկրտչյանն առաջին միավորն է բերում Հայաստանի հավաքականին. Հայաստան – Ադրբեջան 1։1
40-րդ շախմատային համաշխարհային օլիմպիադայում հոյակապ խաղ ցուցադրող Լիլիթ Մկրտչյանը քիչ առաջ տոնել է հերթական հաղթանակը։ Հայաստան – Ադրբեջան հանդիպման երկրորդ խաղաղտախտակի վրա Լիլիթը Մկրտչյանը սպիտակ ֆիգուրներով գեղեցիկ ոճով հաղթանական ավարտի հասցրեց Գյուլնար Մամադովայի հետ պարտիան։ Ավելի վաղ 3-րդ տախտակի վրա Լիլիթ Գալոյանը խաղի 48-րդ քայլում զիջել էր Թուրքան Մամեդյարովային։ Այս պահին հաշիվը 1.0։1.0 է։
Շատ թույլ դիրք ունի Էլինա Դանիելյանը, ով սևերով առաջին խաղատախտակի վրա մրցում է ադրբեջանուհիների առաջատար Զեյնաբ Մամեդյարովայի հետ։ Մարիա Կուրսովա – Խայալա Իսգանդարովա պարտիայում ընթանում է հավասար պայքար։
Մեր շախմատիստուհիների մասնակցությամբ մյուս պարտիաներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը