Լոռվա խճուղում վրացական բեռնատար է շրջվել

Վանաձորի Լոռիի խճուղում` հին գերեզմանատան մոտակայքում, շրջվել է ավտոմեքենա: Այս մասին Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել օգոստոսի 31-ին, ժամը 05.41-ին: ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «MAN» մակնիշի IZL-877 համարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ` Վրաստանի Հանրապետության քաղաքացի 52-ամյա Մամիկ Նիգերաձե) դուրս է  եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:

Շտապօգնության աշխատակիցները Մ. Նիգերաձեին ցուցաբերել են բուժօգնություն: Վերջինս հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031