Բաժիններ՝

Ռոբերտո դի Մատեո. Ատլետիկոն լավ թիմ է, բայց ես շատ եմ ցանկանում նվաճել Սուպերգավաթը

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումից առաջ գովեստի խոսքեր է ասել մրցակցի` Մադրիդի «Ատլետիկոյի» հասցեին:

«Ուրախ եմ, որ լավ ենք մեկնարկել մրցաշրջանը: Այդուհանդերձ, դեռ Ֆուտբոլիստներ կան, որոնց ժամանակ է հարկավոր նոր կոլեկտիվին ինտեգրվելու և լավագույն մարզավիճակ ձեռք բերելու համար: Վստահ եմ, որ կարող ենք ավելացնել:

«Ատլետիկոն» շատ լավ թիմ է: Նրանք հաղթել են Եվրոպա լիգան և գերազանց են սկսել նոր մրցաշրջանը: Մադրիդցիների 2 հանդիպումներն էլ դիտել եմ և կարող եմ ասել, որ նրանք շատ ուժեղ են: Ինչևէ, Սուպերգավաթը նույնպես եվրոպական տիտղոս է, և ես ցանկանում եմ նվաճել այն»,- Ռոբերտո դի Մատեոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031