Առավոտյան ծխելը 60 տոկոսով ավելացում է ուղեղի քաղցկեղի հավանականությունը
Այն ծխողների մոտ, ովքեր ծխում են քնից արթնանալուց անիմջապես հետո, ուղեղի քաղցկեղի հավանականությունն ավելանում է մոտ 60 տոկոսով: Նման եզրահանգման են եկել ամերիկյան «Penn State» բժշկակական կենտրոնի գիտնականները, ովքեր պնդում են, որ առավոտյան ժամերին ծխելը մի քանի անգամ ավելի մեծ վնաս է հասցնում օրգանիզմին: Մասնավորապես, ըստ ամերիկացի գիտնականների հետազոտության, եթե մարդը ծխում է արթնալուց հետո 30 րոպեի ընթացքում, նրա մոտ երկու անգամ մեծանում է թոքերի, պարանոցի և գլխի քաղցկեղի առաջացման հնարավորությունը: Իսկ նրանց մոտ, ովքեր ծխում են անմիջապես արթնանալուց հետո, ուղեղի քաղցկեղի առաջացման հնարավորությունն ավելանում է շուրջ 60 տոկոսով: Եվ հակառակը՝ նրանց մոտ, ովքեր առաջին ծխախոտը ծխում են արթնանալուց 1-2 ժամ անց, հիվանդացության հավանականության աստիճանը զգալիորեն ցածր է: «Penn State»-ի ուսումնասիրությանը մասնակցել են 7610 ծխողներ, որոնցիցի 2835-ն առողջ են եղել, իսկ 4776-ը հիվանդ են եղել թոքերի քաղցկեղով: