Լավ կլիներ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն առաջինն ինքը ստորագրեր այդ նախաձեռնության տակ

ԲՀԿ-ն «Հարսնաքարի» գործով ընդդիմադիր կուսակցությունների` ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը չմիացավ և նույն գործով դատախազությանը հասցեագրված «հարցաշարի» տակ չստորագրեց` դա պայմանավորելով «Ժառանգություն» կուսակցությամբ, արդյո՞ք դա այնպիսի պատճառ էր, որի համար պետք էր հրաժարվել մասնակցելու նման կարևոր նախաձեռնություններին: Այսօրվա ասուլիսին լրագրողներից մեկի այս հարցադրմանն ի պատասխան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) մամուլի քարտուղար, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Ինչ վերաբերում է «Ժառանգության» նախաձեռնությանը, ապա տրամաբանական կլիներ, եթե հանրությունը հարց բարձրացնի, որ «Ժառանգության» առաջնորդը ճիշտ կլինի` առաջինը ստորագրի որևէ նախաձեռնության տակ, դրանից հետո նոր հարցը ուղղի քաղաքական ուժերին»:
Իսկ «Հարսնաքարի» գործով կուսակցությունների նախաձեռնության վերաբերյալ Ուրիխանյանն ասաց, թե խորհրդարանական այդ նախաձեռնությունը աննպատակ էր: «Ո՞ւմ համար պարզ չէր, որ այդ արտահերթ նիստը չէր կայանալու: Դա ի՞նչ է, քաղաքական ակցիա՞, շահարկո՞ւմ դժբախտության վրա: Ինչ վերաբերում է այդ դժբախտության հաշվին քաղաքական դիվիդենտներ վաստակելուն, մենք դրա տակ չենք մտնի»,- հայտարարեց ԲՀԿ խոսնակը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031