Բաժիններ՝

Փաստաբանները զանգերին չեն պատասխանե՞լ

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Երևան քաղաքի Աճառյան 37  հասցեում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում 2012թ. հունիսի 17-ին տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը 2012թ. հուլիսի 25-ին դիմում են ներկայացրել քրեական գործով կազմված քննչական խմբի ղեկավարին` խնդրելով իրենց ներկայացնել համապատասխան դատավարական փաստաթղթերը:
Ի պատասխան նշված դիմումի` 2012 թ. հուլիսի 27-ին համապատասխան գրություն է ուղարկվել փաստաբաններ Տիգրան Եգորյանին և Լուսինե Հակոբյանին, որով նրանք 2012թ. օգոստոսի 1-ին, ժամը 17:00-ին, հրավիրվել են ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն` համապատասխան դատավարական փաստաթղթերին ծանոթանալու և պատճենները ստանալու նպատակով:
«2012թ. օգոստոսի 1-ին, ժամը 17:00-ին, նրանք չեն ներկայացել ՀԿԳ քննության վարչություն: Չներկայանալու պատճառը պարզելու նպատակով քննչական խմբի ղեկավարը նույն օրը` ժամը 17:44-ին և 18:05-ին զանգահարել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանին և Լուսինե Հակոբյանին, սակայն երկու դեպքում էլ նրանք չեն պատասխանել հեռախոսազանգերին և որևէ կերպ չեն տեղեկացրել չներկայանալու պատճառը: Փոխարենը՝ նույն օրը, ՀԿԳ քննության վարչություն չներկայանալուց և քննիչի հեռախոսազանգերին չպատասխանելուց ժամեր անց,  Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը զանգվածային լրատվության միջոցներից մեկին են ներկայացրել իրենց դժգոհությունը, թե իբր նախաքննական մարմինը համապատասխան նյութերը չի ներկայացնում իրենց, ինչը չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս