Ներարկիչ՝ ինտերնետ ակումբի հաճախորդի պայուսակից
Օգոստոսի 2-ին, ժամը 01:30-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, Շինարարների փողոցում գտնվող ինտերնետ ակումբից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արման Ն.-ին և 1992թ. ծնված Աննա Ա.-ին:
Աղջկա պայուսակի մեջ հայտնաբերվել է 2 մլ տարողությամբ ներարկիչ՝ կաթնագույն զանգվածով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: