Դոլարը վերադաձավ 419-ի մակարդակին
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 4-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կրկին կազմել է 419 դրամ, ինչպես եւ 2 օր առաջ: Ընդ որում` բոլոր 14 գործարքները կնքվել են այդ փոխարժեքով:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 3.3 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում անորոշությունները պահպանվում են, ինչի հետեւանքով դոլարի առքի ու վաճառքի փոխարժեքների միջեւ բավական մեծ մարժա է ձեւավորվել` 416-421 դրամ:
ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է 1դոլար/418.66 դրամ փոխարժեքը: