Բաժիններ՝

Հայաստանի հավաքականը իջավ 55-րդ հորիզոնական

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների հունիս ամսվա ռեյտինգը: Հայաստանի ազգային հավաքականը այս անգամ զիջել է դիրքերն ու զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը: Հունվար ամսից ի վեր Հայաստանն արդեն 14 տեղով նահանջել է:
Ինչ վերաբերում է առաջատարներին, ապա այստեղ առաջատարը Իսպանիայի հավաքականն է, որի հեգեմոնիան համաշխարհային ֆուտբոլում շարունակվում է: Երկրորդը Գերմանիան է, երրորդը՝ Ուրուգվայը:
Հատկանշական է, որ Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը առաջին անգամ պատմության ընթացքում դուրս է մնացել լավագույն 10 հավաքականների շարքից և հիմա զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս