«Թող ՀՀԿ-ն ցույց անի, և դա կլինի Հայաստանում առաջին դեպքը, որ ՀՀԿ-ն մի քաղաքում ընդդիմություն է և ցույց է անում». Էդմոն Մարուքյան

«Թող ՀՀԿ-ն ցույց անի, և դա կլինի Հայաստանում առաջին դեպքը, որ ՀՀԿ-ն մի քաղաքում ընդդիմություն է և ցույց է անում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը` մեկնաբանելով Վանաձորում ավագանու նիստերը բոյկոտելու մասին ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչների ելույթները և նախատեսվող ցույցը` ի պաշտպանություն ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի:

«Վանաձորցին չի ներելու մանդատագողությունը, չի ներելու այն իրավիճակը, որ ավագանիներից այդ օրը ձայներ են կորզել, և վանաձորցիների չներելը կարտացոլվի ապագա ընտրություններում: Հանուն քաղաքի զարգացման՝ պետք է ՀՀԿ քաղաքապետի պաշտոնն այս պահին զբաղեցնող անձը հրաժարական տա:

Այնտեղ կառավարման պառլամենտական մոդել է դրված, և, եթե գործող քաղաքապետը չի տիրապետում մեծամասնության վստահությանը, պետք է հրաժարական տա: Զոռբայությամբ այդ հարցը չի լուծվելու, զոռբայությամբ կաբինետներ չեն գրավում: Դա ՀՀԿ-ի ոճն է, 25 տարի է, այս երկրում իշխանափոխություն չի եղել, նույնը շարունակվում է նաև Վանաձորում»:

Տեսանյութեր

Լրահոս