Հաջորդ տարի մեր երկիրը ավելի վատ է ապրելու. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ 2017 թ. պետբյուջեի նախագիծը։ Դատելով բյուջեի ցուցանիշներից, հաջորդ տարի մեր երկիրը ավելի վատ է ապրելու։ Մասնավորապես, ծախսերը էականորեն կրճատվելու են։

Սակայն թվական որոշակի անճշտություններ կան, որոնք թույլ չեն տա|իս «հաշվարկել», թե որքանով է վատ լինելու։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե 2017 թվականին բյուջեի ծախսերը այս տարվա համեմատ կրճատվելու են 100 միլիարդ դրամով, սակայն համեմատելով այս և հաջորդ տարվա բյուջեները, պարզ է դառնում, որ ծախսերը կրճատվում են 17 միլիարդ դրամով։ Եկամուտների մասով ևս անհստակություն կա։ Վարչապետը հայտարարեց, թե եկամուտները աճելու են 70 միլիարդ դրամով, սակայն փաստաթղթերով աճը միայն 24 միլիարդ է:

Թվային այս տարբերությունները թերևս պայմանավորված են նրանով, որ վարչապետը համեմատությունը արել է ոչ թե 2016 թ բյուջեի մասին օրենքի, այլ սպասվող ցուցանիշների՝ այսինքն կատարողականի հետ։ Եթե դա այդպես է, ապա այս տարվա բյուջեն էականորեն թերակատարվելու է թե եկամուտների, և թե ծախսերի մասով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս