Լավրովը հայտարարել է միջսիրիական բանակցություններում քրդերի ներգրավման անհրաժեշտության մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է միջսիրիական բանակցություններում քրդերի ներգրավման անհրաժեշտության մասին` ընդգծելով, որ նրանք պետք է լինեն սիրիական կառավարության մի մասը: Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:

«Մենք մեր ամերիկացի գործընկերների հետ հաստատել ենք քաղաքական գործընթացի անհապաղ վերսկսման անհրաժեշտության մասին, որին պետք է մասնակցեն անխտիր բոլոր սիրիական կողմերը: Ես համոզված եմ, որ քրդերը պետք է լիովին ներկայացված լինեն այս գործընթացում: Նրանք պետք է լինեն սիրիական կառավարության, ինչպես նաեւ խնդրի լուծման մի մասը, այլ ոչ թե մի գործոն, որն օգտագործվելու է Սիրիան պառակտելու համար», ասել է Լավրովը` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Ժնեւում ունեցած հանդիպման արդյունքներին:

Ջոն Քերին էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է Սիրիայի միասնականությանը, եւ դեմ սիրիական քրդերի անկախության ձգտմանը:

Քերին ընդգծել է, որ ԱՄՆ-ն հասկանում է, որ սա բավականին զգայուն հարց է Թուրքիայի համար:

Տեսանյութեր

Լրահոս