Բաժիններ՝

Երևանում երիտասարդը մեղադրվում է մորը բռնաբարելու, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ

Դատարան է ուղարկվել որդու կողմից մորը բռնաբարելու դեպքով հարուցված քրեական գործը:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ալկոհոլի ազդեցության տակ, գիշերային ակումբից վերադարձել է տուն, մտել ննջասենյակ և իր հետ բնակվող մորը բռնաբարելու և նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու նպատակով` մերկացել է, մտել մոր ննջասենյակ, հարձակվել մահճակալին պառկած մոր վրա և վերջինիս հնարավոր դիմադրությունը կոտրելու նպատակով` բռնության գործադրմամբ, այն է` ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով նրա գլխին և մարմնի տարբեր մասերին, հանել է մոր գիշերանոցը, նրա կամքին հակառակ բնական ճանապարհով ունեցել սեռական հարաբերություն, որից հետո, շարունակելով ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել, կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝  138-րդ և  139-րդ հոդվածներ` բռնաբարություն, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս