Բաժիններ՝

Գերմանիայում կուժեղացվի օդանավակայանների և կայարանների հսկողությունը

Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը հրամայել է ուժեղացնել օդանավակայանների և կայարանների հսկողությունը Մյունխենի հրաձգությունից և Անսբախում պայթյուններից հետո: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Ես հրամայել եմ ուժեղացնել ոստիկանության ներկայությունը»,- լրագրողներին այսօր տեղեկացրել է գերմանացի նախարարը:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնում 18-ամյա մի իրանցի հրաձգություն էր բացել, որին զոհ է դարձել 9 մարդ, 16-ը հոսպիտալացվել է:

Կիրակի երեկոյան էլ Բավարիայի դաշնային հողում՝ Անսբախ քաղաքի ռեստորաններից մեկում, պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով ահաբեկիչը սպանվել է, 12 մարդ վիրավորվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս