Բաժիններ՝

Կրակոցներ Երևանում. վիրավորների մեջ է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիմակից ընկերը. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:

Երեկ՝ հուլիսի 20-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել «մարմնի տարբեր մասերից արյունահոսող վերք» ախտորոշմամբ մի տղամարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Նորագյուղ թաղամասի 177 տան բնակիչ, 50-ամյա Ռուբեն Կոստանյանն է և մինչ նրանք ճշտում էին դեպքի հանգամանքները, հրազենային վնասվածքներով նույն բժշկական կենտրոն է տեղափոխվում մեկ այլ տղամարդ:

Պարզվում է նաև, որ երկրորդ տեղափոխված վիրավորը Երևան քաղաքի Քանաքեռ-ՀԷԿ 8-րդ շենքի բնակիչ, 44-ամյա Ռոբերտ Ավետիսյանն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում Իսակովի պողոտայի թիվ 3/7 հասցեում գործող «555» հացատանը ինչ-որ հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ռ. Ավետիսյանը իր մոտ եղած ատրճանակով կրակել է Ռ. Կոստանյանի ուղղությամբ՝ վնասելով նրա ձախ սրունքի հատվածը:

c0565152eb07a0e8ea8b472f99059942 Այնուհետև այդ պահին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, 43-ամյա Ռոբերտ Եփրեմյանը վտանգելով իր կյանքը՝ ներս է մտել հացատուն և Ռ. Ավետիսյանից պահանջել, որպեսզի վերջինս զենքը վայր դնի, սակայն Ռ. Ավետիսյանը մեկ անգամ էլ կրակոց է արձակել, ինչից հետո Ռ. Եփրեմյանը մեկ հոգու հետ իր և շատերի կյանքին ու առողջությանը սպառնացող իրական վտանգը կանխելու համար Ռ. Ավետիսանին վնասազերծելու նպատակով իր մոտ եղած հաշվեցուցակային ատրճանակով մեկ անգամ նախազգուշական կրակոց է արձակել ու տեսնելով, որ այն օգուտ չի տալիս, այնուհետև ձեռնամարտի հնարքով նրան զինաթափել է:

krakoc erevan

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հրազենային վնասվածք ստացած վիրավորներից մեկը Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ ընկեր ու թիմակից, Նորագյուղցի Բոգան է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս