Բաժիններ՝

Որոնք են Հայաստանի աշխատաշուկայում պահանջված մասնագիտությունները

2016թ. հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում աշխատանք է փնտրում 95 հազար 800 մարդ, որոնցից 62 հազար 900-ը կանայք են, 23 հազար 200-ը` երիտասարդ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալությունը:

Ըստ գործակալության տվյալների՝ այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 14.6 տոկոսով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 82.7 տոկոսը: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6,6 տոկոսով: Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը՝ գործազուրկների թվի 68.3 տոկոսը: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24.6 տոկոսը, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք` 3,5 տոկոսը: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 49.9 տոկոս:

Աշխատաշուկայում պահանջարկված են բարձրագույն կրթություն ունեցող բժիշկները, սակայն հիմնականում՝ մարզերում, տնտեսագետները, ծրագրավորողերը, ճարտարագետները, հաշվապահները: Միջին մասնագիտական կրթությամբ բուժքույրերը, դեղագետները, դեղագործները, դիզայներները, վաճառողները, մատուցողները, խոհարարները, հացթուխները, վարսահարդարները, իսկ նախնական կրթությամբ՝ ավտովերանորոգողները, ավտոէլեկտրիկները, էլեկտրիկները, կարողները, վարորդները, փականագործները, եռակցողները, դերձակները և բանվորական այլ մասնագիտություններ ունեցողները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս