Բաժիններ՝

Արթուր Սարկիսովը նոր թիմ ունի

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը նոր թիմ ունի: Ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքել ռուսական «Մորդովիայի» հետ:
Առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում է, որ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո միայն կկայանա Սարկիսովի ներկայացման պաշտոնական արարողությունը:

Հիշեցնենք, որ մինչ վերջերս Սարկիսովը համարվում էր «Վոլգայի» ֆուտբոլիստ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս