Բաժիններ՝

«Մոնոպոլիաների դեմ պայքարը՝ մոնոպոլիան օրինականացնելով, բավականին կասկածելի ռազմավարություն է»

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այսօրվա ասուլիսին պատասխանելով հարցադրմանը՝ վարչապետի հանձնարարականներից հետո ինչպե՞ս է գնահատում ընթացքը, և արդյո՞ք համահունչ են վարչապետի հանձնարարականն ու Արծվիկ Մինասյանի հայտարարությունը, թե մենաշնորհ պետք է տրվի շաքարի ներկրման ոլորտին, ասաց.

«Ընդամենը երեք շաբաթում կոռուպցիան «սատկացնելու» հույսեր անիմաստ է ունենալ։ Այստեղ կարևոր է, թե որքանով լուրջ կլինեն արված քայլերը: Իսկ այն, ինչ ասաց Արծվիկ Մինասյանը, ինձ որևէ օպտիմիզմ չի ներշնչում, այն իմաստով, որ, թեև նա նշեց մի ոլորտ, բայց երբ դու բացում ես մի փոքր սողանցք, կարող է՝ վաղը-մյուս օրն այլ ոլորտներ էլ հայտարարեն՝ եկեք մոնոպոլիա հռչակենք։ Այսինքն՝ մոնոպոլիաների դեմ պայքարը՝ մոնոպոլիան օրինականացնելով, բավականին կասկածելի ռազմավարություն է։ Չեմ կարծում, որ դա կլինի ճիշտ ուղղություն»:

Ըստ նրա՝ նախքան կոռուպցիայի դեմ լուրջ պայքար սկսելը՝ պետք է տնտեսական համակարգը փոխել. «Միայն ավտոմեքենաներ կրճատելով՝ հարցը չի լուծվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս