Բաժիններ՝

Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 12:31-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ և արգելափակված քաղաքացիներ։ Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Honda» (վարոդ՝ Ա. Վ.) և «Nissan» (վարորդ՝ Ա. Բ.) մակնիշների ավտոմեքենաները. «Honda» մակնիշի ավտամեքենայի ուղևոր Ռ. Ա.-ն (ծնված 1961 թ.) ստացել է մարմնական վնասվածքներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ռ. Ա.-ին մոտեցրել շտապօգնությանը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս