![](/banners/BeFunky-design.jpg)
Տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով՝ 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել
![](https://168.am/wp-content/uploads/2024/04/imgonline-com-ua-Resize-Ns9brF5tfX.jpg)
Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 02:00-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյուլիքևխյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 66-ամյա Ռ. Ս.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ինքնասպանություն գործելու նպատակով 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել: