
«Բոլորս ընդունում ենք, որ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և սովորում ենք նրանից». Սուարես

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն Իսպանիայի չեմպիոն դառնալուց հետո խոսել է առաջնության լավագույն ֆուտբոլիստը դառնալու և իր թիմակիցների աջակցության մասին: Սուարեսը նշել է, որ շատ շնորհակալ է Նեյմարին վերջին փոխանցման համար:
«Նեյմարը կարող էր դառնալ գոլի հեղինակ, բայց նախընտրեց իմ հաջողությունը:
Թիմում բոլորս լավագույնն ենք: Մենք բոլորս ընդունում ենք, որ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և սովորում ենք նրանից: Նեյմարը սովորում է Մեսսիից, ես՝ նրանց միասնությունից:
Մեր թիմի առավելությունն իրար չնախանձելն է: Այստեղ մենք երջանիկ ենք»,- նշել է Սուարեսը:
Սիրարփի Աղաբաբյան