Բաժիններ՝

Դավութօղլուն հայտարարել է, որ կթողնի Թուրքիայի վարչապետի պաշտոնը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) արտահերթ համագումարում, որը կայանալու է մայիսի 22-ին:

Հիշեցնենք, որ հավանդաբար, իշխող կուսակցության նախագահը զբաղեցնում է Թուրքիայի վարչապետի պաշտոնը:

«Մայիսի 22-ի արտահերթ համագումարում ես չեմ առաջադրվի կուսակցության նախագահի պաշտոնում: Դա հարկավոր է կուսակցության միասնությունը պահելու համար»,- հայտարարել է Դավութօղլուն Անկարայում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Դավութօղլուն Թուրքիայի վարչապետ է դարձել 2014թ. օգոստոսին, այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Էրդողանը դարձավ Թուրքիայի նախագահ:

Հիշեցնենք, որ արդեն հայտնի են ԱԶԿ-ի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների անունները: Նրանց թվում են Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմը, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը և ԱԶԿ փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը:

Վերջին շրջանում Դավութօղլուի և Էրդողանի միջև տարաձայնություններ էին առաջացել, որոնք մասնավորապես վերաբերում էին քրդական խնդրի կարգավորմանը, լրագրողներին ու քաղհասարակության ներկայացուցիչների ձերբակալություններին, ովքեր քննադատում էին կառավարության քաղաքականությունը:

Փորձագետների կարծիքով՝ Դավութօղլուի հրաժարականի դեպքում Թուրքիայի հաջորդ վարչապետը չի կարող զբաղեցնել դիրք, որը կհակասի Էրդողանի որդեգրած քաղաքականությանը ու վարել ինքնուրույն քաղաքականություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս