Բաժիններ՝

Թուրքիայի իշխող կուսակցությունը մայիսի 22-ին արտահերթ համագումար կանցկացնի

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) արտահերթ համագումար կանցկացնի և կուսակցության նոր նախագահ կընտրի մայիսի 22-ին, հայտնում է TASS-ը:

Այս մասին այսօր հայտնի է դարձել ԱԶԿ-ի կենտրոնական գործադիր կոմիտեի այսօրվա նիստից հետո:

Թուրքիայի վարչապետ և ԱԶԿ-ի ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, ինչպես սպասվում է, չի առաջադրի իր թեկնածությունը կուսակցության նախագահի արտահերթ ընտրություններում:

Համագումարում ընտրված ԱԶԿ-ի նոր ղեկավարը, ինչպես սպասվում է, կզբաղվի Թուրքիայի նոր կառավարության ձևավորմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս