Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սիրիայից բոլոր գրոհիչ ինքնաթիռները դուրս բերելու մասին

Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազայից դուրս է բերվել ընդհանուր առմամբ 30 թռչող սարք, այդ թվում՝ բոլոր «Սու-25» գրոհիչ ինքնաթիռները:

Այս մասին, ինչպես հայտնում է BBC-ն, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Բացի ինքնաթիռներից՝ ավիաբազայից դուրս է բերվել անձնակազմի զգալի մասը, որը զբաղվում էր տեխնիկայի սպասարկմամբ: Կոնաշենկովի խոսքով՝ բազայում մնացել է նվազագույն քանակությամբ ավիացիա, որը հարկավոր է ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը վերահսկելու և ԴԱԻՇ-ի և «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումների օբյեկտներին հարված հասցնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս