Բաժիններ՝

Սպանություն վախից դրդված. ադրբեջանցիները Ռուսաստանում սպանել են ռուս գնդապետի ընտանիքի 5 անդամներին

Ռուսաստանի Սիզրան քաղաքում նախկին ոստիկանապետ Անդրեյ Գոշտի ու նրա ընտանիքի անդամների սպանության մեջ կասկածվող ադրբեջանցիներ են ձերբակալվել, որոնք խոստովանել են իրենց մեղքը, հայտնում է «Ռոսիա-24»-ը:

Կասկածյալներից մեկը՝ Ռոման Ֆաթալիևը, հայտարարել է, թե խումբը պատրաստվել է թալանել Գոշտի տունը: «Մտածում էինք, թե տանը երկու մարդ կա, իրականում, ավելի շատ էին: Վախից ստիպված եղանք բոլորին սպանել: Բոլորին»,- հայտարարել է ոճրագործը՝ հավելելով, թե «փող են փնտրել»:

Եվս մեկ կասկածյալ՝ Օհրան Զահրաբովը, խոստովանել է, որ գտնվել է տան մուտքի մոտ հանցագործության կատարման պահին ու «տեսել է, թե ինչպես էին փայտերով սպանում մարդկանց»:

d725137093441bdb8a0302a659886507__1920x

Երրորդ չարագործը՝ Իսլամ Բաբաևը, նույնպես խոստովանել է իր մեղքը: Մյուս կասկածյալին, որոշ տվյալների համաձայն, հաջողվել է լքել Սիզրանն ու հեռանալ երկրից, հայտնում է life.ru-ն:

Հետաքննության տվյալով՝ չարագործները հափշտակել էին բանկային քարտեր, բջջային հեռախոսներ և 906 ռուբլի: Մարդասպանները սպանության գործիք հանդիսացող փայտե ձողերը թաքցրել էին անտառում:

maxresdefault

Երեկ Սիզրան էր մեկնել նաև ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, ով անձամբ է ծանոթացել քրեական գործի նյութերի հետ: Գործը բացահայտելու աշխատանքներում ներգրավված էր ավելի քան 300 քննիչ:

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 24-ի գիշերը: Սպանվել էր գնդապետը, նրա կինը, եղբոր կինը, նրա զարմուհին ու ծնողները: Ողջ է մնացել միայն 2009թ. ծնված աղջիկը, ով գտնվում է կոմայի մեջ:

https://www.youtube.com/watch?v=nHwGwMu_h1g

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս