Բաժիններ՝

ՀԷՑ-ը կներդնի 19 մլրդ դրամ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունն այս տարի կներդնի 19 մլրդ 895.58 մլն դրամ: Ընկերությունն իր ներդրումային ծրագիրը ներկայացրել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանը:

Ըստ նախագծի` հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանման, անվտանգության ապահովման և մաշված սարքավորումների փոխարինման համար կծախսվի 2 մլրդ 496.37 մլն դրամ, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին տարեկան հաճախության և տևողության կրճատման համար` 301.41 մլն դրամ, նոր սպառողների միացման և հատուկ ծրագրերի իրականացման համար` 6 մլրդ 127.94 մլն դրամ, առևտրային հաշվառման համակարգի բարելավման համար` 8 մլրդ 649.68 մլն դրամ, մեքենա-մեխանիզմների ձեռքբերման համար՝ 1 մլրդ 309.38 մլն դրամ, բաշխիչ ցանցերի շահագործման կազմակերպման համար այլ ուղղություններով՝ 1 մլրդ 10.81 մլն դրամ:

Նախատեսվում է նույն կետով նշված բաշխիչ ցանցում փաստացի կորուստները հավասարեցնել տեխնիկական կորուստներին՝ բացառելով առևտրային կորուստները, ինչպես նաև կրճատել նշված տարածքը սպասարկող հսկիչների թիվը: Նախատեսված ներդրումների իրականացման արդյունքում նախատեսվում է նոր սպառողների ցանցին միացման աշխատանքների գործընթացի բարելավում, ուստի ՀԾԿՀ-ն նաև որոշում կընդունի, որ 0.4 կՎ՝ 30 կՎԱ-ից բարձր և 6(10) կՎ լարմամբ միացման ընդհանուր ժամկետները 2017 թ. ապրիլի 1-ից կկրճատվեն առնվազն 15 օրով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս