Բաժիններ՝

««Տոտենհեմն» ընդունակ է կրկնել Ֆերգյուսոնի ժամանակաշրջանի «Մանչեսթեր Յունայթեդի» հաջողություններ». Մաուրիսիո Պոչետինո

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, ով պայմանավորվել է ակումբի հետ 5 տարով պայմանագրի երկարաձգման մասին, գնահատել է թիմի հեռանկարները:
«Կրկնել Ֆերգյուսոնի ժամանակաշրջանի «Մանչեսթեր Յունայթեդի» հաջողություննե՞րը:

Իսկ ինչո՞ւ ոչ: Սըր Ալեքս Ֆերգյուսոնն առանձնահատուկ, բացառիկ մարդ է, ում հնարավորություն էին տվել հանգիստ աշխատել և «Մանչեսթեր Յունայթեդում» կառուցել իր ժառանգությունը:

«Տոտենհեմը» յուրահատուկ ակումբ է, որտեղ ես սեր եմ զգացել առաջին իսկ օրվանից: Ես շատ ուրախ եմ այստեղ աշխատելու համար և հույս ունեմ մեծ հաղթանակների հասնել:
Մենք շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունենք և պոտենցիալ հնարավորություն ունենք թոփ թիմ դառնալու համար»,- ասել է Պոչետինոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս