Բաժիններ՝

Ռազմական խորհրդատվություններ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը չորեքշաբթի Վաշինգտոնում Պենտագոնի հետ երկկողմ խորհրդակցություններ է անցկացրել, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության հաղորդագրությանը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր ռազմավարական համագործակցության համատեքստում, ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցության և այլ՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ապագայի պլաններ:

Ադրբեջանի պատվիրակությունը, որի կազմում եղել են արտգործնախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, գլխավորել է Միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովը, իսկ ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում եղել են ՊՆ-ի և Պետդեպարտամենտի, Միացյալ շտաբի և Օկլահոմա նահանգի ազգային գվարդիայի հրամանատարության ներկայացուցիչներ, գլխավորել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Մայքլ Կարպենտերը։

Միջոցառմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան և ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս