Բաժիններ՝

Facebook-ում բացահայտվել է նոր գաղտնի ֆունկցիա

Facebook սոցիալական կայքում բացահայտվել է նոր գաղտնի ֆունկցիա: Պարզվում է, որ օգտատերերը կարող են միմյանց հետ շախմատ խաղալ: Շախմատ հնարավոր է խաղալ թե՛ հաղորդագրությունների բաժնում, և թե՛ Messenger հավելվածում:

Խաղը սկսելու համար պարզապես պետք է խաղընկերոջն ուղարկել @fbchess play տեքստով հաղորդագրություն: Այնուհետև հաղորդագրությունների բաժնում կհայտնվի շախմատի տախտակը՝ արդեն իսկ դասավորված խաղաքարերով:

Խաղալու հրավեր ուղարկող օգտատերը խաղում է սպիտակ խաղաքարերով և սկսում է առաջին քայլը: Խաղը կարելի է կառավարել հատուկ կարճ հրահանգների շնորհիվ: Ամբողջական ցանկին ծանոթանալու համար պետք է հավաքել @fbchess help հրահանգը:

Նման հնարավորություններով սոցիալական կայքը ցանկանում է հետաքրքիր դարձնել շփումն ընկերների հետ: Կայքի խմբագիրները նշում են, որ սա դեռ ամենը չէ, և բազմաթիվ այլ հնարավորություններ կկիրառվեն մոտ ապագայում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս