«Որ ուզում ենք տոչնիացնենք, վա՞տ ա». Վաղինակ Շուշանյան

«Այո և ոչ» քարոզիչների՝ Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ բավական ուշագրավ երկխոսություն է տեղի ունեցել «Ոչ»-ի ներկայացուցիչ Վաղինակ Շուշանյանի և հավաքվածների միջև:

Նրանցից մեկը Վ. Շուշանյանին ասում է, թե Մարդու իրավունքների միջազգային կոնֆենցիայում ամրագրված դրույթները, որոնք մեջբերվում են դատարաններում, այժմ ներառվում է նոր սահմանադրության նախագծի մեջ: Մեկ այլ տղամարդ էլ ասում է՝ ստորագրե՞ ես, գերակա՞ է քո օրենքներին նկատմամբ, վերջ: Վ. Շուշանյանն ի պատասխան ասում է. «Ես չեմ ստորագրել, գնացեք՝ ստորագրողին ասեք»: Հավաքվածներից մեկն ասում է. «Նախագահը ոչ միայն իմն է, այլև քոնն է»: Վաղինակ Շուշանյանն ընդվզում է՝ ասելով. «Իմը չէ, ես իրան չեմ ընտրել, ինքն իմ համար լեգիտիմ նախագահ չէ, ու ամեն ինչ անում եմ իրան հեռացնելու համար»: «Է՜, մեծամասնության կարծիքը գերակա է բոլորի համար»,- պատասխանում է տղամարդը:

Այս խոսակցությանը միջամտում է մեկ այլ տղամարդ՝ ասելով. «Այ, երբ որ ասում ես՝ Ադրբեջանից կրակում են, բան… այ երբ քո նմանները ասում են՝ մեր նախագահը չի, էն մյուսը, էն մյուսը, ասում են՝ էս Հայաստանը սենց ա, կրակում են: Այ երբ որ թասիբով, ակուռատնի կանգնեք, այ էդ թուրքերը, ոչխարները, որ նայեն՝ կտեսնեն համախմբված կանգնած ենք»:

Վաղինակ Շուշանյանն ի պատասխան ասաց՝ որ օրը կրակում են, իրենք մոռանում են, որ նախագահի հետ խնդիր ունեն, որովհետ «մեր զինվրի համար սաղս էլ սուս ենք մնում»: Այս խոսակցությունը սկսած տղամարդն ասում է. «Բա իմ ասածն ի՞նչ է, թող ընդեղ էլ տենան, որ ստեղ ամեն ինչ տոչնի ա»: Վ. Շուշանյանը չի համաձայնում. «Բայց որ տոչնի չի, ուզում ենք տոչնիացնենք, վա՞տ ա»: Տղամարդը անմիջապես հակառակվում է. «Էդ ո՞ր երկրում ա տոչնի»: «Ոչ մի տեղ, բայց բոլ ի մենի ապրում են,- ասում է Վ. Շուշանյանը՝ շարունակելով,- Ախպեր, դե եկեք ես չեթայի հոսանքի գնի դեմ պայքարեի, նորմա՞լ էր»:

Կարդացեք նաև

«Էդ քո կանգնելով եղա՞վ»,- ասաց հեռվում կանգնած տղամարդկանցից մեկը:

«Չէ, երևի իրանք իրանցով արեցին»,- հեգնում է Վ. Շուշանյանը: Նրան, սակայն, անմիջապես մի տղամարդ պատասխանում է. «Ախպեր, եթե մենք էլ ասենք՝ չեթայինք՝ չկռվեինք, Ղարաբաղը չվերցնեինք, թուրքի ձեռը մնար, է՞դ էլ մենք գլուխ գովանք»:

«Հա, էդի կոնկրետ գլուխ գովալու ա, իմը չէ, ձերը՝ հա, գլուխ գովալու ա»,- ասաց Վ. Շուշանյանը: Տղամարդը ի պատասխան ասաց, թե ժողովրդի, պետության համար ամեն ինչ պետք է անել՝ առանց գլուխ գովելու: Նա նույնիսկ հիշեց, որ շատ անգամներ երդվել է՝  այլևս զենք չվերցնել, բայց հենց կրակոց է լսում, նորից զայրանում, զենքը վերցնում՝ գնում է:

Վաղինակ Շուշանյանն էլ ասում է. «Նույնն էլ ես եմ անում: Կրակոցը լսելուն պես հասնում եմ Տավուշի սահման, առանց կասկի կանգնում եմ պոստի մեջ»:

Հետո այդ տղամարդը սկսում է Վ. Շուշանյանին համոզել, որ իրենց նորմալ բացատրեն, թե ինչո՞ւ սահմանադրության նախագծին «Ոչ» ասեն: «Գալիս երկու տող եք ասում: Եկեք նորմալ բացատրեք, որ իմանանք՝ ինչու ոչ, մեր ուղեղն էլ հասկանա, կարողա ուշ ա հասկանում, տեսնեմ՝ ինչու ոչ»:

 

Տեսանյութեր

Լրահոս