Բաժիններ՝

Երևանում բացվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադևոսյանի կիսանդրին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայ գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանի կիսանդրու բացման արարողությանը: Կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանին և կիսանդրու հեղինակ, քանդակագործ Հայկ Թոքմաջյանին: Եղիշե Թադևոսյանի կիսանդրին տեղադրվել է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող հայ գեղանկարչի համանուն փողոցում:

Արարողության մասնակիցները նշել են, որ հայ բնանկարչության և դիմանկարչության ճանաչված վարպետ Եղիշե Թադևոսյանի կիսանդրին մայրաքաղաքի բնակիչների համար կլինի նրա անցած ստեղծագործական ուղու յուրօրինակ վերհուշ:

e2c5d6e21ba10af689e07d292d0cb6a5147ec3b8 84d60098b04d24ee7a9dc5574dbe8ab0f2d52065 74c4b96d040294c33c3363cf3716f9b30fae08d4

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս