ՀՀ վարչապետն առաջարկել է ԵՏՄ-ում առեւտուրը ռուբլով կատարել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բելառուսական Գրոդնո քաղաքում ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԵՏՄ անդամ երկրներին առաջարկել է անցում կատարել ռուբլով հաշվարկին՝ հրաժարվելով առևտուրը դոլարին կապելուց։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«ԵՏՄ-ում անհրաժեշտ է ինտենսիվացնել ազգային արժույթով կատարվող փոխադարձ հաշվարկները և կրճատել դոլարիզացումը։ Արդիական է նաև համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման հարցում փորձի փոխանակումը։ Այս ենթատեքստում կարևոր է ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտուրը ռուբլով կատարելու և դոլարին կապելուց ազատվելու գաղափարը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930