Բաժիններ՝

Չիչարիտոն «Մանչեսթեր Յունայթեդը» փոխել է «Բայերի» հետ

Գործարքի մասին պաշտոնական կհայտարարվի երկուշաբթի: Ինչպես հաղորդում է Kicker-ը, հանգստյան օրերին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բայերը» հարթել են Խավիեր Էրնանդեսի լեվերկուզենյան ակումբ տեղափոխվելու հետ կապված բոլոր դետալները: Գործարքի արժեքը գնահատվում է 12 մլն եվրո:

«Բայերի» կազմում Չիչարիտոն կփոխարինի Սոն Խին Մինին, ով 30 մլն եվրոյով վաճառվել է «Տոտենհեմին»:

Մեքսիկացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 2010թ.-ից և դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն:

Նախորդ մրցաշրջանում նա վարձակալության իրավունքով հանդես է եկել «Ռեալի» կազմում:

Մեքսիկայի հավաքականի կազմում Չիչարիտոն մասնակցել է КОНКАКАФ-2011 Գավաթի հաղթական հանդիպմանը, երկու Աշխարհի առաջնություններին և 2013թ. Կոնֆեդերացիայի գավաթին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս