Բնական միջոց՝ թեփի դեմ
Գիտե՞ք արդյոք, որ վերականգնող շամպունները, կոնդիցիոներները, մազերի խնամքի համար նախատեսված պարագաները, վիտամինների պակասը, մեծ քանակությամբ երկաթ պարունակող ջուրը, կալցիումը և մագնեզիումը թեփի հիմնական պատճառներից են: Գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել թեփից:
Եղինջ- Չորացրած եղինջը լցրեք 230 մլ ջրի մեջ և թողեք մնա 1-1.5 ժամ: Ապա՝ քամեք: Մազերը լվանալիս՝ եղինջի ջրով տրորեք մազերն ու թողեք այդպես մնա կես ժամ: Շաբաթը 2-3 անգամ կրկնեք գործողությունը:
Ձիթապտղի յուղ- 4 ճ/գ ձիթապտղի յուղը խառնեք կես կիտրոնի հյութով և քսեք գլխամաշկին: Ապա լվացեք մազերը սովորականի պես:
Քացախ- Տաք ջրի մեջ խառնեք մի փոքր խնձորի քացախ: Ստացված լուծույթը քսեք մազերին՝ շամպունից հետո:
Կիտրոն- Կիտրոնի կեղևը քերեք, լցրեք քառորդ բաժակ ջրի մեջ, թողեք մնա 15 րոպե և քսեք մազերին շամպունից առաջ: Թողեք մնա 20 րոպե, ապա սովորականի պես լվացեք մազերը:
Գարեջուր- Գարեջուրը հարուստ է վիտամին B-ով և հեռացնում է սնկային ինֆեկցիաները: Մազերը լվացեք սովորականի պես, ապա գարեջրով մերսեք գլխամաշկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը