ԵՄ ութ երկիր կոչ է արել արգելել ռուս զինվորականների մուտքը Շենգենյան գոտի

ԵՄ ութ երկիր կոչ է արել արգելել ռուս զինվորականների մուտքը Շենգենյան գոտի։ Դրա մասին ասվում է Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների նամակում՝ ուղղված Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. նամակի բովանդակության մասին հայտնել է DW-ն։

Առաջարկվող միջոցառումները ներառում են նախկին կամ ներկա զինվորների համար վիզային սահմանափակումներ, ԵՄ վիզային օրենսգրքի փոփոխություններ, վիզայի և բնակության թույլտվության մերժումներ, ինչպես նաև Շենգենյան գոտում երկարատև մուտքի արգելքների ներդրում։

Տեսանյութեր

Լրահոս