Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության հերթական էլեկտրոնային տեղեկագիրը

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 83) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը լույս է տեսնում ամեն ամսվա վերջում, ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.

1. Բյուրականում տեղի կունենա «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ» գիտաժողովը
2. Բյուրականում տեղի կունենա հայ-իրանական աստղագիտական առաջին խորհրդակցությունը
3. Իսահակ Նյուտոնի անվ․ ինստիտուտի (INI) հայաստանյան մասնաճյուղի 15-ամյակը
4. Մոտակա պինդ կառուցվածքով անցումնային արտարեգակնային մոլորակը՝ հայտնաբերված HARPS-N և Սպիտցերի տիեզերական աստղադիտակի միջոցով
5. Լույս տեսավ «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» թեմայով գիտաժողովի նյութերի ժողովածուն
6. Բյուրականում տեղի ունեցավ խորհրդակցություն «Պատմաստղագիտություն և աստղագիտությունը մշակույթում» թեմայով
7. «Աստղագիտության հանրայնացում» (CAP Journal) ամսագրի հերթական համարի թողարկումը
8. Եվրասիական աստղագիտական ընկերության (ԵԱԱԸ, EAAS) «Astrocourier» («Աստղային սուրհանդակ») տեղեկագրի հուլիս ամսվա թողարկումը
9. Տարեդարձներ․ Անատոլի Չերեպաշչուկի 75-ամյակը, Զադիգ Մուրադյանի 85-ամյակը
10. ՀԱԸ նոր անդամներ
11. Օգոստոս ամսվա աստղագիտական իրադարձությունների օրացույցը

Հայկական աստղագիտական ընկերություն

Տեսանյութեր

Լրահոս