Բաժիններ՝

«Արսենալն» ավելի ուժեղ է դարձել և ընդունակ է պայքարելու` Պրեմիեր լիգան հաղթելու համար

«Արսենալի» կիսապաշտպան Մաթյո Ֆլամինին գնահատել է 2015-16 թթ. մրցաշրջանում Անգլիայի առաջնությունում թիմի հաղթանակի շանսերը:

Նրա կարծիքով՝ թիմն ամեն տարի ավելի է ուժեղանում, և այս անգամ նրանք կարող են լրջորեն մտածել մրցանակ տանելու մասին:

««Չելսիի» պատճառով մենք վերջին տարիներին շատ ենք տուժել: Անցյալ մրցաշրջանում «կապույտներն» արժանի հաղթանակ տարան: Անգլիայում թիմերը մակարդակներով շատ մոտ են իրար: Պրեմիեր լիգայում ուժեղագույններն են` «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»: Մտածում եմ, որ նոր մրցաշրջանում մրցանակը կխաղարկվի հենց այս 5 թիմերի միջև:

«Արսենալի ֆուտբոլիստների մոտ նորից վստահություն է առաջացել, քանի որ մեր թիմը սկսել է հաղթել: 10 տարի մենք ոչինչ չէինք տարել, իսկ հիմա մեր հաշվին կա Անգլիայի 2 գավաթ, և դա շատ ուժեղ ազդում է այն բանի վրա, թե ինչպես իրենց կպահեն ֆուտբոլիստները դաշտում: Հաղթանակները շատ կարևոր են: Սրանից բացի, ակումբը վերջին տարիներին շատ ուժեղ ֆուտբոլիստներ է ձեռք բերել: Ոչ ոք չի լքել թիմը, և դա նույնպես կարևոր փաստարկ է, քանի որ տարիների հետ ֆուտբոլիստները կանոնավոր միասին խաղալով ավելի հեշտ են ընդհանուր լեզու գտնում:

Եթե առաջ «Արսենալն» ամեն մրցաշրջանում մի քանի ֆուտբոլիստի բաց էր թողնում, ապա հիմա մեր թիմը նույնն է, ինչ անցյալ տարի: Զգում եմ, որ թիմը փոխվել է 2008-ի համեմատ, երբ ես հեռանում էի այնտեղից: Թերևս, ոչ մի առանցքային ֆուտբոլիստ չի հեռացել «Արսենալից» վերջին 2 տարիներին: Դա շատ բանի մասին է խոսում: Աստիճանաբար թիմի մակարդակը բարձրանում է, այդ թվում՝ նաև ի շնորհիվ այնպիսի տղաների գալստյան, ինչպիսիք են Օզիլը, Սանչեսը և Չեխը: Այս ֆուտբոլիստներն ընդունակ են որոշել խաղի ելքը: Այնպես որ, իմ կարծիքով, մենք լավ շանսեր ունենք»,- ցիտում է Ֆլամինիի խոսքերը The Telegraph-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս