Բաժիններ՝

Երևանի մամուլի ակումբը նշեց իր գործունեության 20-ամյակը

Այսօր Երևանի մամուլի ակումբն (ԵՄԱ) Երևանի Կամերային պետական թատրոնում նշեց իր գործունեության 20-ամյակը: Միջոցառման ընթացքում ԵՄԱ-ի փորձագետները պատվոգրեր և մրցանակներ հանձնեցին լրագրողներին, լուսանկարիչներին։ «Լրատվական դաշտում աշխատող լրագրողները մեծ դերակատարություն ունեն հանրության հասունացման գործում:  Վերջին երկու տարիները բավականին լարված էին լրագրողների համար՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական մարտահրավերները, որոնք չեն կարող չազդել մեր մասնագիտական ոլորտի վրա: Այսօր լրատվական դաշտում ամենահիմնական հարցը ներքին և արտաքին քաղաքական հարցերի լուսաբանման հարցերում, ինչպես նաև մեր երկրի զարգացման ուղիներում քարոզչությունը լրատվությունից տարբերակելն է», ­-իր խոսքում ասաց ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Ֆոտոլուր» գործակալության ֆոտոլրագրող Վահրամ Բաղդասարյանը #ElectricYerevan-ի նստացույցի հայտնի լուսանկարի համար արժանացավ ԵՄԱ հիմնադիր անդամ, երջանկահիշատակ ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակին: Մրցանակը հանձնեց Ռուբեն Մանգասարյանի եղբայրը՝ «Պատկեր» ստուդիայի տնօրեն Տիգրան Մանգասարյանը: Լուսանկարը ոչ միայն հայտնի և խորհրդանիշ դարձավ Հայաստանում, այլև արտերկրում. աշխարհահռչակ բազմաթիվ լրատվամիջոցներ հրապարակեցին այն՝ պատմելով Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ ընթացող՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման պայքարի մասին:

Երջանկահիշատակ հրապարակախոս Վալերի Այդինյանի անվան մրցանակ ստացավ գրող, հրապարակախոս, Lragir.am-ի «Կիրակնօրյա նոթեր» շարքի հեղինակ Վահրամ Մարտիրոսյանը: Մրցանակը հանձնեցին ԵՄԱ վարչության անդամ, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը և Վալերի Այդինյանի դուստրը՝ Ելենա Այդինյանը։

Խմբագրական հմուտ ձեռագրի համար «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը արժանացավ Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակին։

Կարդացեք նաև

Մրցանակը հանձնեց ԵՄԱ վարչության անդամ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։

Մարզաշխարհի հանդեպ թարմ հայացքի և բազմակողմանի մոտեցման համար մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանը արժանացավ Արմեն Նիկողոսյանի անվան մրցանակին։ Մրցանակը շնորհվում է առաջին անգամ։

Մրցանակը հանձնեց ԵՄԱ վարչության անդամ, գերմանական «Դոյչե Վելլե» մեդիա հոլդինգի հայաստանյան թղթակից Աշոտ Գազազյանը։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում ՏԻՄ բարեփոխումների թեման լավագույնս լուսաբանելու համար Համայնքների ֆինանսիստների միավորման և Երևանի մամուլի ակումբի մրցանակին արժանացավ «Հետք» առցանց թերթի լրագրող Սառա Պետրոսյանը: Մրցանակը հանձնեց Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը:

Հանրային կարևորություն ունեցող խնդիրները ֆիլմերում և սոցիալական գովազդի  ժանրում լավագույնս ներկայացնելու համար մրցանակի արժանացավ «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի» նախագահ Արզուման Հարությունյանը։

Մրցանակը հանձնեց Երևանի մամուլի ակումբի փորձագետ, ԵՄԱ ամփոփագրի խմբագիր Արևհատ Գրիգորյանը։

Ծննդյան 60-ամյակի կապակցությամբ պարգևատրվեցին ԵՄԱ փոխնախագահ Ավետ Դեմուրյանը և ԵՄԱ անդամ Զավեն Խաչիկյանը։ Պարգևները հանձնեցին ԵՄԱ փորձագետ Արմինե Սուքիասյանը և ԵՄԱ անդամ, լուսանկարիչ Գերման Ավագյանը։

Երևանի մամուլի ակումբի հետ արդյունավետ համագործակցության համար

«Լավագույն գործընկեր» մրցանակին արժանացան՝

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը

Մրցանակը հանձնեց Երևանի մամուլի ակումբի խորհրդի անդամ, ԵՄԱ խմբագիր Հերիքնազ Հարությունյանը:

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակը

Մրցանակը հանձնեց Երևանի մամուլի ակումբի վարչության անդամ, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը:

«Արթուրս Աղվերան ռիզորթ» հանգստյան տունը

Մրցանակը հանձնեց ԵՄԱ վարչության անդամ, ԵՄԱ գործադիր տնօրեն Միխայիլ Դիլոյանը:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը

Մրցանակը հանձնեց ԵՄԱ ծրագրերի տնօրեն Հայկակ Արշամյանը:

Համայնքների ֆինանսիստների միավորումը

Մրցանակը հանձնեց ԵՄԱ ֆինանսական մենեջեր Լիանա Կոստանդյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն

Մրցանակը հանձնեց ԵՄԱ փորձագետ Սեդա Շիգանյանը:

Երևանի պետական կամերային թատրոնը

Մրցանակը հանձնեց ԵՄԱ վարչության անդամ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության հանրային կապերի ղեկավար Գայանե Մարկոսյանը։

Վերջում Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը ոսկե մեդալ շնորհեց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանին:

«168 Ժամը» շնորհավորում է Երևանի մամուլի ակումբին և մեր բոլոր գործընկերներին:

ema02 ema03 ema04 ema05 ema06 ema07 ema08

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս