Բաժիններ՝

Հայաստանյան բուհերում անցողիկ միավորների շեմը տարեցտարի իջնում է (ցանկ)

Հայաստանյան բուհերում հրապարակվել են պետական և ոչ պետական բուհերի 2015թ. ընդունելության ցուցակները: Բժշկական համալսարանում Ստոմատոլոգիա մասնագիտությամբ անցողիկ միավորը 19.25 է, բուժական գործ մասնագիտությամբ` 17.50-ը: Մանկավարժական համալսարանում անցողիկ է անգամ 15 միավորը` հայոց լեզու և գրականություն մասնագիտության համար, ԵՊՀ-ում երկրաբանություն մասնագիտության համար անցողիկ է նույնիսկ 15.75 միավորը:

ԵՊՀ-ում քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ մասնագիտությունների համար անցողիկ է 43.25-ը և 47.75-ը, Տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսություն մասնագիտության համար անցողիկ է 28 միավորը:

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում անվճար ուսուցման համար անցողիկ է 22 միավորը, դեղագիտություն մասնագիտության համար անվճար ուսուցման դեպքում 36.25 միավորը, իսկ վճարովիի դեպքում՝ 15.50-ը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կիբեռնետիկայի ֆակուլտետում անցողիկ է 15.25 միավորը:

Կարդացեք նաև

Ստորև ներկայացնում ենք մի քանի բուհերում անցողիկ միավորների տվյալները։ Իսկ ցանկին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ :

ancoxik1 ancoxik2 ancoxik3 ancoxik4 ancoxik5 ancoxik6 ancoxik7 ancoxik8

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս