Բաժիններ՝

Պիռլոն «Նյու Յորքում» է, Իգուաինը կտեղափոխվի «Արսենալ». տրանսֆերային նորություններ

60 մլն եվրո՝ Իգուաինի համար:

Sportmediaset-ի և Metro-ի տվյալներով՝ «Արսենալը» կարող է ձեռք բերել Իգուաինին 60 մլն եվրոյով: Ակումբը ձգտում է պնդացնել թիմի հարձակվողական կորպուսը, իսկ արգենտինացին ապրումների մեջ է Ամերիկայի գավաթի եզրափակչի 11 մետրանոց հարվածաշարում իր վրիպումից:

Իգուաինն ուժեղ մրցաշրջան է անցկացրել «Նապոլիում» և հանդես է եկել ավելի լավ, քան Օլիվիե Ժիրուն «Արսենալում»: Արգենտինացին` 37 խաղում գոլ + փոխանցում համակարգով հավաքել է 26 միավոր, իսկ ֆրանսիացին` 17 միավոր` 27 խաղում:

Պիռլոն տեղափոխվեց «Նյու Յորք Սիթի»:

Պիռլոյի հեռացումը «Սենյորայից» ընթացավ երկկողմանի հուզիչ բառերով: «Յուվենթուսի» կայքում հայտնվեց ակումբի նամակը` ուղղված Պիռլոյին.

«Մեզ համար պատիվ է եղել 4 տարի անցկացնել Պիռլոյի հետ, և ամբողջ «Յուվենթուսը» ցանկանում է նրան ամենայն բարիք ապագայում: Շնորհակալություն ամեն ինչի համար, Մաեստրո»:

Պիռլոն պատասխանել է թվիթերյան իր էջում. «Շնորհակալություն եմ հայտնում ամբողջ սրտով: Սա ինձ համար հեշտ ընտրություն չէր, բայց եկել է ժամանակը նոր ավանտյուրայի: Ես երբեք չեմ կորցնի կապն ակումբի գույների հետ: Մինչև վերջ: Forza Juve!»:

«Արսենալը» դուրս է եկել Պեդրոյի գործակալների վրա:

The Independent-ը հայտնել է, որ «Արսենալը» նախնական բանակցություններ է վարել կատալոնացու ներկայացուցիչների հետ: Այս գործում «Արսենալը» պետք է պայքարի «Լիվերպուլի» դեմ, որը կարծես այս ամառ պայմանագիր է կնքում բոլորի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս