Բաժիններ՝

Կասիլիասը կարող է տեղափոխվել «Պորտու»

«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Իկեր Կասիլիասը մոտ է «Պորտու» տեղափոխվելուն:

Ինչպես հայտարարում է RTVE-ն, «Պորտուի» ղեկավարությունը «Ռեալ» է ուղարկել առաջարկություն` Կասիլիասի վերաբերյալ:

Մադրիդյան ակումբը պատրաստվում է ուժեղացնել դարպասապահի դիրքը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայով և հույս չի կապում Իկեր Կասիլիասի հետ:

«Պորտուի» օգտին է խոսում այն փաստը, որ թիմը մարզում է իսպանացի մարզիչ և նրա կազմում խաղում են 7 իսպանացի ֆուտբոլիստներ:

Կարդացեք նաև

Ավելի վաղ sport.bigmir.net-ը հայտնել էր այն մասին, որ Դե Խեան հայտարարել էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչին՝ իր՝ «Ռեալ» տեղափոխվելու մտադրության մասին:

«Ռեալը» հետաքրքրված է նաև «Բայերի» դարպասապահով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս