Աշխարհի ամենախոշոր սուպեր և հիպերմարկետները

Առևտրի կենտրոնի մասին մարդկանց պատկերացումներով՝ դա մի վայր է, որտեղ գնում են շաբաթը մեկ անգամ, կատարում են գնումներ: Հոծ բազմության միջով մի կերպ անցնելով սայլակներով՝ շտապում են տուն: Բայց սուպեր և հիպերմարկետների սեփականատերերն այլ պատկերացում ունեն առևտրի կենտրոնի մասին:

Նրանք իրենց կենտրոնները վերածում են զվարճանքի կենտրոնների, որտեղ, իհարկե, շատ կարևոր, բայց փոքր տեղ է հատկացված առևտրին:

Lenta.ru կայքը ներկայացնում է աշխարհի ամենատարօրինակ առևտրի կենտրոնները, որտեղ մարդիկ այցելում են ոչ միայն գնումներ կատարելու համար, այլև ժամանակ անցկացնելու նպատակով:

Dubai Mall-ը աշխարհի ամենախոշոր առևտրի կենտրոնն է: Դրա մակերեսը գերազանցում է 1.2 մլն քառակուսի մետրը: Այն ունի օլիմպիական չափերի հասնող սառցադաշտ, դահուկային ճանապարհ և 22 էկրաններով կինոթատրոն:

preview_736646ac9d6029296b0daa6e51aa4d26

Dubai Mall-ում տեղակայված է աշխարհի ամենամեծ փակ ակվարիումը, որտեղ ապրում են ավելի քան 33 հազար ձկներ, նույնիսկ` շնաձկներ:

preview_84a0435cfb78231182f3a68903d771c3Գնումներից հոգնած հաճախորդները կարող են հանգստանալ`զբոսնելով ուղտի վրա նստած:

preview_5141e30a4b7f27977207fa4b01a273f2

preview_b95ac30888e9087ca28e03002ebfd936

preview_2faecb9089ac3e702a2dc2c356e374ee

West Edmonton Mall-ը, որը գտնվում է կանադական Ալբերտում, համարվում է իր մեծությամբ հինգերորդն աշխարհում: Առևտրի կենտրոնի սրահում տեղակայված է Քրիստափոր Կոլումբոսի` իրական չափերին համապատասխանող նավերից մեկը, որով նա 1492թ. հաղթահարել է Ատլանտիկան:

preview_b32a92be7d6c180ff36b64f2a276ac75

preview_871f67fd00e48b5108041d92ecf96aa8

Mall of America-ում` տեղակայված Մինեսոտայում, գտնվում է Nickelodeon մանկական հեռուստաալիքի հսկայական կարուսելը:

preview_53f176af6392cdbeb396c437b5d1289a

preview_28c396c6e8025e46ede3da5ca5436f8f

Berjaya Times Square երկնաքերում, որը գտնվում է Կուալա-Լումպուրում, կարելի է զվարճանալ` մասնակցելով տեղի ատրակցիոններին:

preview_2a0bb9f629974cec769435379597de48

Նոր Տարուն Berjaya Times Square-ի բոլոր սրահները զարդարվում են ավանդական մալազիական ոճով:

preview_9e30e5ea66ce76a4be1fae02c17bae44

Լաս Վեգասում գտնվող Venetian համալիրն ունի իր սեփական հյուրանոցը և խաղատունը, իսկ մարդիկ կարող են գոնդոլներով ջրի վրայով անցնել սրահներով:

preview_0afe228bdf883ab62e59247ebc38deaf

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս