Բաժիններ՝

«Ակումբ 27» կամ 27 թվի առեղծվածը: Համաշխարհային աստղեր, ովքեր մահացել են 27 տարեկանում

«Ակումբ 27»-ը երաժշտական աշխարհի ամենաառեղծվածային և տխուր ակումբն է, որի բոլոր անդամները երաժշտության ոլորտում ունեցել են անասելի նշանակություն, դարձել են լեգենդներ, հասել են անհավանական հաջողությունների, բայց մահացել են 27 տարեկանում: Հետաքրքիր է նաև այն, որ բոլոր այս լեգենդների մահերը մինչ օրս մնում են չբացահայտված:

Անդրադառնանք նրանց ավելի մանրամասն:

Բրայան Ջոնս

28 փետրվարի 1942-3 հուլիսի 1969

Բրայան Ջոնսը անգլիացի երաժիշտ է, Rolling Stones խմբի հիմանդիրը: Անսովոր տաղանդավոր և վառ անհատականություն ունեցող երաժիշտը Rolling Stones խմբի հետ անցավ դժվարին ճանապարհով, ապրեց անկումներ և հասավ շատերի համար բաղձալի փառքի: Սակայն խելահեղ հայտնիությունն ու փառքը, անընդմեջ համերգներն ու փողը շատ էին ճնշում երաժշտին՝ հանգեցնելով դեպրեսիայի: Հենց այս դեպրեսիվ վիճակի պատճառով էր, որ Ջոնսը որոշեց հանգիստը գտնել ոչ անքան առողջ հաճույքի միջոցներով՝ թմրանյութեր, ալկոհել…

1968 թվականի հունիսի 8-ին խմբի մյուս երեք անդամները հայտնեցին, որ ցանկանում են աշխատել առանց նրա: Այս դեմքից հետո նրա մասին շատ քիչ լսեցին, և միայն հուլիսի 3-ին նրան հայտնաբարեցին սեփական առանձնատան լողավազանի հատակին:

Արձանագրություն կազմվեց, ըստ որի սա դժբախտ պատահար էր: Սակայն Ջոնսի ընկենրեը համոզված էին, որ սա սպանություն էր:

Սպանեցին, ինքասպանություն գործեց, թե՞ իրոք սա դժբախտ պատահար էր: Հարցը դեռ մնում է անպատասխան: Մի բան փաստ է ՝ Բրայան Ջոնսը պատմության մեջ մնացել է, որպես տաղանդավոր, պայծառ և երիտասարդ երաժիշտ:BEADFE

Ջիմի Հենդրիքս

27 նոյեմբերի 1942 — 18 սեպտեմբերի 1970

Ջիմի Հենդրիքսը ամերիկացի երգիչ, կիթառահար և կոմպոզիտոր է: Հենդրիքսը ռոքի պատմության մեջ լավագույն երաժիշտներից է, ում ձայնագրությունների թիվը պաշտոնապես 351-նն է: Սակայն կան շատ չհրապարակված ձայնագրություններ: 1970 թվականի օգոստոսի 30-ին «Isle of Wight» փառատոնի ժամանակ Հենդրիքսը դժգոհել է երկրպագուներին, քանի որ նրանք ուզում էին, որ Ջիմին նվագի հին հիթերը, իսկ դա երաժիշտի սրտով չէր: Սեպտեմբերի 6-ին «Isle of Wight» փառատոնի շրջանակներում վերջին ելույթի ժամանակ Հենդրիքսին ընդունեցին սուլոցներով, դրանք այնքան ուժեղ էին, որ խլացնում էին երաժշտության ձայնը. Ջիմին ստիպված էր լքել բեմը:

Մամուլը խոսում էր Հենդրիքի մասին, իսկ ինքը պարզապես չէր երևում հասարակությունում: Միայն սեմտեմբերի 17-ին նրա դին գտան Լոնդոնի «Samarkand» հյուրանոցի համարներից մեկում: Ըստ բժիշկների պատճառը քնաբերի չարաշահումն է: C-Jimi-Ladyland-po_1711987i

Ջենիս Ջոփլին

19 հունվարի 1943-4 հոկտեմբերի 1970

Ջենիս Ջոփլինը ամերիկացի ռոք երգչուհի է և համարվում է բլյուզի սպիտակ թագուհի:

Ջոփլինը ոչ միայն լեգենդար երգուչի է , այլև մարդ, ով մշակել էր կյանքի սեփական օրենքները, սեփական փիլիսոփայությունն ու աշխարընկալումը: Նա կյանքին շատ թեթև էր նայում, բայց անգամ դա չէր օգնում խոսափել շարունակական դեպրեսիաներից: Բոլորին էր հայտնի այն, որ նա անտարբեր չէր թմրանյութերի հանդեպ ու ըստ պաշտոնական վարկածի հենց դրա չարաշահումն էլ հանգեցրեց մահվան:

Բացի այս վարկածից քննարկվում է նաև ինքասպանության և դիտավորյալ սպանության վարկածները, որոնք բավականին հնարավոր էին, բայց այդպես էլ չապացուցվեցին:

Իր կյանքի 27 տարիների ընթացքում Ջենիս Ջոփլինը կարողացավ ստեղծել երաժշտական փիլիսոփայություն, որը դեռ մնում է անկրկնելի: 01n/28/ARVE/G1933/074

Ջիմ Մորիսոն

8 դեկտեմբերի 1943-3 հուլիսի 1971

Ամերիացի երաժիշտ, կոմպոզիտոր, պոետ, The Doors խմբի վոկալիստ Ջիմ Մորիսոնը ռոքի այն լեգենդներից է, ով նույնպես մահացել է 27 տարեկանում:

Ջիմ Մորիսոնի The Doors-ը մշակութային ֆենոմեն էր, որի հաջողությունները անկրկնելի էին: Այս խումբը գործունեության հենց սկզբից դարձավ շատ պահանջված և սիրելի: Խմբի բոլոր անդամները` այդ թվում Մորիսոնը անտարբեր չէին թմրանյութերի հանդեպ. դա գաղտնիք չէր ոչ ոքի համար: Մամուլում մեկը մյուսի հետևից հայտնվում էին հոդվածներ հենց այս թեմայով:

Մորիսոնի երկրպագուներն ու բարեկամները գրեթե համոզված են, որ հենց թմրանյութի չարաշահումից է մահացել Մորիսոնը, սակայն, ըստ պաշտոնական վարկածի նրա մահվան պատճառը սրտի անբավարարվածությունն է:

Մամուլում շատ է քննարկվել նաև այն վարկածը, որ Մորիսոնը դիմել է ինքասպանության կամ էլ նրան դիտավորյալ սպանել են: morrison_144

Կուրտ Կոբեյն

20 փետրվարի 1967 — 5 ապրիլի 1994

Կուրտ Կոբեյնը հայտնի ամերիկյան Nirvana ռոք խմբի վոկալիստն է:

Կուրտը դեռ մանկուց շատ թույլ առողջություն ուներ: Բրոնխիտն ու ստամոքսի ցավը նրա համար դարձել էին սովորական երևույթ, իսկ արդեն պատանեկան տարիքում հիպերակտիվության և շատ բռնկուն լինելու համար նրան որոշակի հոգեմեդ դեղեր էին ներարկում: 13 տարեկանից Կուրտը օգտագործում էր թմրանյութ, ինչը ավելի վատացրեց նրա առողջական վիճակը:

1994 մարտի 4-ին Կուրտը ինքնասպանության առաջին փորձը կատարեց: Համենայն դեպս այսպես էին մտածում նրա երկրպագուները: Վերջիններս համոզված էին, որ անհաջող փորձը կկրկնվի: Այս դեմքից գրեթե մեկ ամիս անց՝ ապրիլի 8-ին Կուրտի դին գտան սեփական տան միջանցքում: Ըստ վարկածի Կուրտը սկզբից օգտագործել է թմրանյութ, այնուհետև կրակել է ինքն իրեն բերանից: Կան վարկածներ, որոնք պնդում են, որ Կուրտը ուզել է գնալ լեգենդար ռոք երաժիշտների հետքերով և դա է պատճառը, որ նա ինքասպանվեց 27 տարեկանում: kurt-cobain

Էմի Ուայնհաուզ

14 սեպտեմբերի 1983-23 հուլիս 2011

Էմի Ուայնհաուզը անգլիացի հայտնի երգչուհի է, ով առանձնանում էր հատկապես արտասովոր և հզոր վոկալով: Էմին համարվել է 2000-ական թվականների լավագույն երգչուհիներից մեկը և չնայած շատ կարճ կյանքին` ունեցել է փառահեղ հաջողություններ: 2007 թվականից արդեն Էմին ուներ կախվածություն ալկոհոլից և թմրանյութերից, ինչի պատճառով անընդհատ սկանդալների կենտրոնում էր հայտնվում:

Նարկոլոգիական տարբեր կլինիկաներ, զզվելի դիետաներ, բուժման կուրսեր, հետաձգված համերգներ ու երկրպագուների բացասական վերաբերմունք. սրանք ոչ թե օգնում էին երգչուհուն հաղթահարել կախվածությունը, այլ ավելի էին սրում նրա վիճակը: Այս ամենի հետևանքով 2011 թվականի ապրիլի 5-ին Էմիին գտան սեփական տան հատակին՝ մահացած: Հետաքրքիր է, որ Էմիի մահվան պաշտոնական վարկածը դեռ չի տրվել: Շրջանառվում է երկու վարկած. կամ թմրանյութերի չարաշահում կամ էլ` ինքնասպանություն: Amy-Winehouse

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս