Բաժիններ՝

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գագիկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը վերջին հրաժեշտն է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող, ճանաչված շախմատային մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանին` նրա ընտանիքի անդամների, հարազատների, գործընկերների և բազմաթիվ շախմատասերների հետ միասին:

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը նաև ցավակացական հեռագիր է հղել Հովհաննիսյանների ընտանիքին:

«Գագիկ Հովհաննիսյանն իր երկարամյա գործունեությամբ նպաստել է Հայաստանում շախմատի զարգացմանը, կրթել և դաստիարակել լրագրողների սերունդներ, եղել հայ շախմատի պատմության անխոնջ տարեգիրը:

Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս