Բաժիններ՝

ՈՒԵՖԱ-ն մեղմացրել է «Մանչեսթեր Սիթիի» և «ՊՍԺ»-ի պատիժները

Reuters-ը հայտնում է, որ ՈՒԵՖԱ-ն մեղմացրել է «Մանչեսթեր Սիթի» և «ՊՍԺ» ակումբների նկատմամբ կիրառվող ֆեյր-փլեյի պատիժներն ու սահմանափակումները:

Ակումբներին թույլատրվել է առավելագույնը 25 խաղացող հայտավորել հաջորդ եվրագավաթային մրցաշրջանի համար: Նրանք խաղացողների գնումների համար չեն սահմանափակվի որոշակի գումարային չափով, այլ կլինեն ազատ՝ որոշելու տրանսֆերների համար տրամադրվող գումարների չափը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» և «ՊՍԺ»-ն ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար տուգանվել էին 60 մլն եվրոյով: ՈՒԵՖԱ-ն նաև սահմանափակել էր այն գումարը, որն ակումբները կարող էին ծախսել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր խաղացողներ ձեռք բերելու համար, կրճատել էր թիմի խաղացողների թույլատրելի քանակը, որոնք կարող էին հայտավորվել եվրագավաթներում:

Աղբյուրը նաև հայտնում է, որ ՈՒԵՖԱ-ն նաև մեղմացրել է որոշ պատիժներ, որոնք վերաբերում են տրանսֆերային ակտիվությանը և աշխատակիցների աշխատավարձերի ծախսերին:

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ այս մեղմացումներն արդյունքն են այն բանի, որ ակումբները չեն շարունակել զբաղվել ոչ ֆուտբոլային վնասաբեր գործունեությամբ: Միաժամանակ երկու ակումբն էլ մնում են մոնիտորինգի հսկողության տակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս