Բաժիններ՝

Բացահայտվել է Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործը. կան ձերբակալվածներ. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բացահայտվել է Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործը: Հարուցված քրեական գործի շրջանակներում կան ձերբակալվածներ: Կայքի թղթակիցը փորձել է տեղեկությունը ճշտել ԱԱԾ լրատվական ծառայությունից, սակայն առայժմ պաշտոնական տեղեկություն ստանալ  չի հաջողվել:

Հիշեցնենք, որ այսօր խուզարկություն էր կատարվել Բուդաղյանների տանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն տարածել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ իրականացրած անձնավորության ֆոտոռոբոտը՝ խնդրելով, որ ճանաչողները զանգահարեն ԱԱԾ: Մայիսի 20-ին կրակահերթ էր արձակվել Լիսկայի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել էին ինքը, վարորդը եւ օգնականը: Կրակոցներից ոչ ոք չէր տուժել. հայտնաբերվել էր 19 պարկուճ, 3 գնդակի միջուկ: Սույն գործը Դատախազությունը ՀՀ քննչական կոմիտեից փոխանցել է ԱԱԾ-ին:

Ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս