Բաժիններ՝

Մարիա Շարապովա. ««Ուիմբլդոնն» առանձնահատուկ իրադարձություն է, և ես նորից ուզում եմ հաղթել այն»

Ռուսաստանցի թենիսիստուհին խոստովանել է, որ պատրաստ է պայքարել Սերենա Վիլյամսի դեմ և 11 տարի անց նվաճել տիտղոսը:

«Ես այն ժամանակ բոլորովին փոքրիկ աղջիկ էի: Այդ եզրափակչի կադրերը դիտելիս ես միշտ տեսնում եմ երեխայի դեմք, և այդ դեմքի էմոցիաները ցուցադրական էին: Ես այն ժամանակ շատ նիհար էի և ավելի ցածրահասակ, քան հիմա: Այդ հաղթանակից հետո ես շարունակել եմ աճել ևս երկու կամ երեք տարի: Դա 11 տարի առաջ էր, և ես հաճախ եմ հիշում այդ պահը, որպեսզի այդ էմոցիաները վերապրեմ:

Ի՞նչ կասեի ես այդ աղջկան, եթե տեսնեի: Շարունակիր նույն ոգով: Չնայած, ոչ: Ես ոչինչ չէի ասի, որովհետև կյանքն այնպիսի փորձ է, որը պետք է ինքնուրույն անցնել:

Հիմա խոտածածկն արդեն այն չէ, ինչ որ կար տասը տարի առաջ: Գնդակները, ռակետները, ամեն ինչ փոխվում է ժամանակի ընթացքում: Եվ եթե հաշվի առնենք, որ ես առաջ ավելի լավ արդյունքներ էին ցուցաբերում խոտածածկի վրա, ապա ես զարմանում եմ, որ ավելի շատ հաղթել եմ «Ռոլան Գարոսում», քան «Ուիմբլդոնում»:

Ինձ հաջողվել է հաղթել «Մեծ սաղավարտի» բոլոր խաղերում, և, եթե ես նորից հաղթեմ «Ուիմբլդոնը», դա երազանքի իրականություն կլինի:

Իսկ հանդիպել այնպիսի մրցակցի հետ, ինչպիսին Սերենան է, դա առանձնաշնորհ կլինի ինձ համար»,- հաղորդել է Մարիա Շարապովան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս