Բաժիններ՝

Ադրբեջանում գլխավոր խմբագիր է ձերբակալվել

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքվի օդանավակայանում Եվրոպայից ժամանելիս ձերբակալվել է «Յուքսելիշ Նամինե» թերթի գլխավոր խմբագիր Էլչին Մամեդլին:

Այս մասին գործակալությանը հայտնել է նրա տեղակալ Էլչին Հասանովը: Նրա խոսքերով՝ միջադեպը գրանցվել է առավոտյան ժամը 04.00-ի մոտ: Մամեդլին, սակայն, հասցրել է զանգել Հասանովին և հայտնել իր ձերբակալվելու մասին:

Մամեդլին 2014 թվականի նոյեմբերից կանչվել է Գլխավոր դատախազության՝ ծանր հանցանքների գծով քննական վարչություն՝ կպված ՀԿ-ների մեծ խմբի գործունեությունը հետաքննելու հետ:

Եվ այնուամենայնիվ, ապրիլի 19-ին նրան թույլ էին տվել մեկնել Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ-ի նստաշրջանին մասնակցելու համար և դրանից հետո նա գտնվում էր Եվրոպայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս