Բաժիններ՝

Պայքարը՝ ներքևից

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքն ու դրան հաջորդած երթը կարելի է համարել Հայաստանում սկսվող կարևոր գործընթացի մեկնարկը: Բողոքի ակցիայի կազմակերպիչները քաղաքացիական նախաձեռնություններն էին, քաղաքական որոշ ուժեր ընդամենը միացել կամ աջակցում էին միջոցառմանը: Հայաստանում, որպես կանոն, եղել է հակառակը՝ քաղաքական ուժերն են եղել հիմնական գործընթացների գեներատորը, իսկ քաղաքացիական հասարակությունը ստիպված է եղել միանալ նրանց՝ ընդունելով հիմնականում թելադրվող խաղի կանոնները, կամ դուրս մղվել գործընթացներից: Լա՞վ է արդյոք, որ հիմա գլխավոր դերում քաղաքական ուժերի փոխարեն՝ հայտնվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, թե՞ վատ, միանգամայն այլ հարց է:

Պարզապես սա ցույց է տալիս, որ, երբ քաղաքական դաշտը հայտնվում է վակուումում, և, երբ քաղաքական ուժերը, ըստ էության, դադարում են սպասարկել հասարակության շահերը, հասարակությունն ունակ է լցնելու վակուումը ու հայտնվելու թելադրողի դերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս