Բաժիններ՝

Անգելա Մերկելը վերստին ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ կին

Forbes պարբերականը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին վերստին ճանաչել է աշխարհի ամենաազդեցիկ կին: Մերկելն այդ վարկանիշային աղյուսակը գլխավորում է հինգերորդ տարին անընդմեջ: Երկրորդ տեղում ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն է:

Առաջատար տասնյակում ընդգրկվել են նաև Բիլլ Գեյսթի կին Մելինդան, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը, General Motors-ի գլխավոր տնօրեն Մերի Բարը, ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդը, Բրազիլիայի նախագահ Դիլմահ Ռուսեֆը, Facebook-ի տնօրենների խորհրդի անդամ Շերիլ Սենդբերգը, YouTube-ի ղեկավար Սյուզան Ուոժսիկին և ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման:

Աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանց ցանկում ընդգրկվածների մեծ մասը (59) ապրում է Հյուսիսային Ամերիկայում: Ռուսաստանն ունի միայն մեկ ներկայացուցիչ՝ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան, ով հանգրվանել է 71-րդ հորիզոնականում: Երգչուհի Շակիրան 81-րդն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս